2007 թվականին կառավարությունը շարունակել է գազիֆիկացման աշխատանքը և 2007 ից մինչև 2011 թվականները հանրապետությունում գազիֆիկացման ցանցի ընդլայնման նպատակով ներդրել մոտ 9.5 մլրդ դրամ. արդյունքում գազից օգտվողների թիվը 2007 թվականի 440 000 ի փոխարեն հասցվել է 625 000 կամ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 185 000 բաժանորդների հնարավորություն է ընձեռվել օգտվելու կապույտ վառելիքից:

Հանրապետության ռազմավարական նշանակության հարցերից էր նաև այլընտրանքային գազամուղի կառուցումը, որն Իրանի Իսլամական Հանրապետության գազը կհասցնի Հայաստան։ 2009 թվականին շահագործման հանձնված Իրան‑Հայաստան գազամուղի մոտ 190 կմ երկարությամբ Քաջարան‑Արարատ հատվածի շինարարության ընդհանուր արժեքը եղել է 46 մլրդ դրամ։

Հաջորդ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ձեռքբերումն էր հանրապետության համար գազամատակարարման ենթակառուցվածքների հզորության ավելացումը, մասնավորապես, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան‑կայանի ծավալների մեծացումը։ Եթե 2007 թվականին պահեստ կայանն ուներ մոտ 76 մլն խորանարդ մետր տարողություն և կարող էր հանրապետությունը արտակարգ իրավիճակի դեպքում ապահովել ընդամենը 20 օրով, ապա 2007 2011 թվականներին կատարված մոտ 3 մլրդ դրամի ներդրման արդյունքում դրա տարողությունը մեծացվեց՝ հասցնելով 140 մլն խորանարդ մետրի, որն արդեն հանրապետությունը գազով կապահովի մոտ 40 օր։ Այսպիսով, կատարված ներդրումների շնորհիվ կրկնակի մեծացել է թե՛ պահեստ‑կայանի տարողությունը, թե՛ ապահովվածության ժամկետը։