2007‑2010 թվականներին ճանապարհաշինության բնագավառում կատարված հատկացումների հաշվին ՀՀ կառավարությունն իրականացրել է 12 շարունակական ծրագիր, մասնավորապես`

  • 2007‑2011 թվականների ընթացքում ճանապարհների հիմնանորոգման նպատակով պետական բյուջեի ուղղակի հատկացումներից ծախսվել է 62.9 մլրդ դրամ,որի արդյունքում հիմնանորոգվել է մոտ 950 կմ ավտոճանապարհ։ Հիմնանորոգվել է նաև միջպետական, հանրապետական և տեղական նշանակության 61 կամուրջ։
  • «Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրով գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի շրջանակում վերականգնվել է 24 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ՝ շուրջ 1.5 մլրդ դրամ արժեքով։
  • Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող՝ կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրով 2009‑2010 թվականներին կառուցվել է 289 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, որի համար ծախսվել է ավելի քան 30.4 մլրդ դրամ։
  • Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրով 2008‑2010 թվականներին ծախսվել է ավելի քան 20.5 մլրդ դրամ։ 2009‑2010 թվականներին շահագործման է հանձնվել շուրջ 230 կմ ավտոճանապարհ։
  • Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծախսը 2008‑2010 թվականներին էապես ավելացել է՝ կազմելով շուրջ 16.6 մլրդ դրամ (երեք տարվա համար)` նախորդ յոթ տարիների 21.4 մլրդ դրամի դիմաց։ Ծրագրով տարեկան սպասարկվել են շուրջ 3300 կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհ, 3 ավտոճանապարհային թունել և 5 խոշոր կամուրջ, կատարվել են ճանապարհների կահավորման, նշագծման աշխատանքներ։
Ճանապարհաշինության ոլորտում ներդրումներ (մլրդ դրամ)

Այսպիսով, ՀՀ կառավարությունը 2007 2011 թվականներին (5 տարվա ընթացքում) ճանապարհաշինությանը հատկացրել է շուրջ 113 մլրդ դրամ, որի արդյունքում հիմնանորոգվել է մոտ 1577 կմ ճանապարհ։ Այս ցուցանիշները միջին տարեկան հաշվարկով շուրջ երկու անգամ գերազանցում են 2007 թվականին նախորդող տասը տարիների համապատասխան ցուցանիշները (137 մլրդ դրամով նորոգված 1752 կմ ճանապարհ)։ Ճանապարհաշինության այս ծավալը պահպանվել է 2011 թվականին՝ կատարվել է շուրջ 27 մլրդ դրամի աշխատանք։ Միաժամանակ հաջորդ տարիներին սկսվում է 1.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հյուսիս Հարավ» ճանապարհաշինական ծրագրի իրականացումը։

Երեքշաբթի, 9 Փետրվար 2010

3 անգամ ավելի նորոգված ճանապարհ 2009թ-ին

Վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ Արագածոտնի մարզի Արայի գյուղի վարորդները սրտի թրթիռով չսպասեցին ձյան գալուն: Այս ձմեռն առաջինն է, որ ճանապարհի փոսերը լցնելու միակ տարբերակը ձյունն է: Երեք տասնամյակ ու կես շինարարական դադարից հետո գյուղամիջյան ճանապարհը հիմնովին նորոգվել է: Նրանցից մեկը նկատում է, որ շատ վատ էր կապը, բնակիչները մեծ դժգոհություններ էին հայտնում, եղած բնամթերքը շուկա դուրս էր բերվում մեծ դժվարությամբ, երբեմն ճամփին էին մնում, համայնքն իր սուղ բյուջեից տարեկան երկու-երեք անգամ եղած հողային-խճային հումքով լցումներ էր անում, սակայն, դա հարցի լուծում չէր: Հունիսից սկսված վերանորոգման աշխատանքների արդյունքում Երևան-Ապարան մայրուղուց Արայի-Վարդենուտ տանող ճանապարհը` շուրջ երեքուկես կիլոմետր, նոյեմբերից արդեն ներկայանալի տեսք ունի, ու դրանով երթևեկելն էլ դադարել է մարդուն նյարդերի կծիկ դարձնել: