Երեքշաբթի, 25 Մայիս 2010

Ճգնաժամը հեռացել է` գործով է ապացուցվում

Ճգնաժամը Երևանի §Էլեկտրասարք¦ գործարանում արդեն անցած են համարում: 2009թ-ի առաջին չորս ամիսների համեմատությամբ, 2010-ի հունվար-ապրիլին այստեղ 24 տոկոս աճ են արձանագրել: Նախորդ տարում չընդհատված գործն արդեն իր պտուղները տալիս է. Գործարանի ղեկավարը այս տարվա առաջիկա ամիսների համար ավելի մեծ աճ է ակնկալում, որովհետև վարկը տվեց այնքան շրջանառու միջոցներ, որ կարողանան ընդլայնվել և վաճառել իրենց ապրանքը արտերկրում ու նախկին խորհրդային երկրներում: §Արտֆուդում¦՝ Արտաշատի պահածոների գործարանում կառավարության օպերատիվ շտաբի աջակցությունն ստանալուց հետո նպատակ ունեն ավելացնել տեղական շուկայի վրա հիմնված մրգային ու բանջարեղենային պահածոների արտադրությունը, մթերելու են Արարատյան դաշտի բանջարեղենի 65 տոկոսը` շուրջ 5460 գյուղացիական տնտեսությունից` նախորդ տարիների 50 տոկոսի փոխարեն:

Ուրբաթ, 20 Մայիս 2011

Ինչու՞ են ուշանում բանկերը

Այս տարի կառավարությունը նոր ծրագիր գործողության մեջ դրեց՝ գյուղական վարկերի սուբսիդավորում, որով գյուղացիները կարող են ձեռք բերել էժան վարկեր: Բանկերը վարկեր են տրամադրում 14 տոկոսով, պետությունը սուբսիդավորում է 4, առավել աղքատ գյուղական տարածքներում՝ 6 տոկոսով: «Պրոկրեդիտբանկի» Մալաթիա մասնաճյուղն սպասարկում է Արմավիրի մարզի տարածաշրջանի գյուղերը: Վերջին շաբաթն այստեղ շատ աշխույժ էր, հարյուրավոր վարկառուներ վարկային գործակալների հետ արդեն քննարկել են իրենց վարկ ստանալու հնարավորությունները: Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արթուր Ռուստամյանը հենց նոր կնքեց 2 մլն դրամի վարկի պայմանագիրը՝ առանց գրավի եւ լրացուցիչ այլ պայմանների: Ջերմոց ունի, ուզում է ընդլայնել թե՛ տարածքը, թե՛ բանջարեղենի տեսականին: Նրա խոսքով՝ գյուղացիներից շատերի մոտ ձեւավորված մի կարծիք կա, որ նման էժան վարկերի մասին միայն խոսում են, որ այդպես հեշտ ու հանգիստ ոչ մի բանկ գումար չի տալիս և որ պետք է լավ երաշխավոր կամ միջնորդ գտնել, բայց իր օրինակը հաստատ նրանց կոգևորի:

Երեքշաբթի, 9 Փետրվար 2010

3 անգամ ավելի նորոգված ճանապարհ 2009թ-ին

Վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ Արագածոտնի մարզի Արայի գյուղի վարորդները սրտի թրթիռով չսպասեցին ձյան գալուն: Այս ձմեռն առաջինն է, որ ճանապարհի փոսերը լցնելու միակ տարբերակը ձյունն է: Երեք տասնամյակ ու կես շինարարական դադարից հետո գյուղամիջյան ճանապարհը հիմնովին նորոգվել է: Նրանցից մեկը նկատում է, որ շատ վատ էր կապը, բնակիչները մեծ դժգոհություններ էին հայտնում, եղած բնամթերքը շուկա դուրս էր բերվում մեծ դժվարությամբ, երբեմն ճամփին էին մնում, համայնքն իր սուղ բյուջեից տարեկան երկու-երեք անգամ եղած հողային-խճային հումքով լցումներ էր անում, սակայն, դա հարցի լուծում չէր: Հունիսից սկսված վերանորոգման աշխատանքների արդյունքում Երևան-Ապարան մայրուղուց Արայի-Վարդենուտ տանող ճանապարհը` շուրջ երեքուկես կիլոմետր, նոյեմբերից արդեն ներկայանալի տեսք ունի, ու դրանով երթևեկելն էլ դադարել է մարդուն նյարդերի կծիկ դարձնել: