Հայտնվելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խաչմերուկում` կառավարությունը վերանայեց իր բոլոր ծրագրերը և աննախադեպ ծավալի ներդրում ապահովեց նոր ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև հների նորոգման համար։

Կառավարությունը 2007-2011 թվականներին ապահովել է աննախադեպ` 979 մլրդ դրամ (2.6 մլրդ ԱՄՆ դոլար) ներդրում ենթակառուցվածքներում, որից՝
ջրամատակարարման ոլորտ105 մլրդ դրամ
ճանապարհաշինություն113 մլրդ դրամ
էներգետիկ համակարգ402 մլրդ դրամ
օդային հաղորդակցության ոլորտ70 մլրդ դրամ
հեռահաղորդակցության ոլորտ289 մլրդ դրամ