Իրական հատված

Արդյունաբերության ոլորտի աճ

  • 2010 թվականի և 2011 թվականի արդյունքներով արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 9.7 և 14.1 տոկոս, որը 2004 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշ են (2007 թվականին 2.6 տոկոս):
  • Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2009 թվականին գրանցված տնտեսական անկման պարագայում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցների շնորհիվ հնարավոր եղավ`
    • կանխել արդյունաբերական ոլորտի աշխատատեղերի կրճատումը,
    • 6.3 տոկոսով ավելացնել արդյունաբերական կազմակերպությունների քանակը,
    • 60 տոկոսով բարձրացնել ճյուղի միջին ամսական աշխատավարձը:

Գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել են հետագա տարիների աճն ապահովելու բոլոր նախադրյալները, մասնավորապես մեկնարկել են մի շարք ծրագրեր`

  • ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագիր` 2011 թվականի օպերատիվ տվյալների հիման վրա ծրագրի իրականացման շնորհիվ աճեցված մշակաբույսերի միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 35‑40, իսկ առավելագույն բերքատվությունը` մինչև 70 ցենտներ։
  • գյուղացիական տնտեսությունների վարկավորում` ընդհանուր առմամբ մատչելի (8‑10 տոկոս տոկոսադրույքով) վարկավորվեցին գյուղացիական տնտեսություններ հանրապետության գրեթե բոլոր համայնքներից և տեղաբաշխվեց 20.8 մլրդ դրամ վարկային միջոց (ինչը կազմել է գյուղատնտեսության ընդհանուր վարկավորման շուրջ 1/3‑ը)։
  • գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալի աճ` գյուղմթերքների արտահանման ծավալը գրանցել է 23 տոկոս աճ (2011 թվականի 208,7 մլն ԱՄՆ դոլար 2007 թվականի 169,6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց)` չնայած 2010 թվականին գյուղատնտեսության ոլորտի 13,4 տոկոս անկմանը:

Ենթակառուցվածքներ

Ջրամատակարարման ոլորտ: Իրականացվել է խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտների կապիտալ շինարարություն. արդյունքում նորոգվել և կառուցվել է`

  • 2280 կմ խմելու և կոյուղու ջրագիծ,
  • 106 խմելու ջրի պոմպակայան,
  • 209 խմելու ջրի ջրամբար,
  • 473 կմ ոռոգման ջրագիծ և ջրատար,
  • 130 ոռոգման ջրի պոմպակայան,
  • 45 ոռոգման ջրի ջրամբար,
  • 1767 կմ դրենաժ,
  • 150 կմ մայր ջրանցք:

2007-2011 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվել է 105.3 մլրդ դրամի խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտների կապիտալ շինարարություն, ինչը շուրջ 2.5 անգամ գերազանցում է հաշվետու տարիներին նախորդող հինգ տարիների (2002-2006 թվականների) ընթացքում կատարված 44 մլրդ դրամի աշխատանքի ծավալը։ Ոռոգման համակարգում իրականացված աշխատանքներից օգտվել են շուրջ 500 համայնք և մոտ 700 հազար շահառու, պահպանվել են խմելու ջրի սակագները, կես ժամով ավելացել է ջրամատակարարման տևողությունը, Երևան քաղաքում հասել 22.9, որոշ թաղամասերում` 24 ժամի:

Ճանապարհաշինություն

Հիմնանորոգվել է`

  • 1576.9 կմ ճանապարհ,
  • 60 միջպետական, հանրապետական և տեղական նշանակության կամուրջ:

ՀՀ կառավարությունը 2007 2011 թվականներին ( հինգ տարվա ընթացքում) ճանապարհաշինությանը հատկացրել է շուրջ 113 մլրդ դրամ, ինչի արդյունքում հիմնանորոգվել է մոտ 1576.9 կմ ճանապարհ։ Այս ցուցանիշները միջին տարեկան հաշվարկով շուրջ երկու անգամ գերազանցում են 2007 թվականին նախորդող տասը տարիների համապատասխան ցուցանիշները (2007-2011 թվականներին ճանապարհաշինությանը հատկացված տարեկան միջին ցուցանիշը կազմել է 22.6 մլրդ դրամ և 315 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհ, 1997 2006 թվականների 13.7 մլրդ դրամ և 164 կմ ի համեմատ):

Էներգետիկ համակարգ

  • 2010 թ. ապրիլից շահագործման է հանձնվել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ նոր էներգաբլոկը, ինչը տարեկան կտրվածքով էլեկտրաէներգետիկ համակարգում ստեղծում է շուրջ 14-14.5 մլրդ դրամ հաշվարկային դրական արդյունք,
  • էլեկտրաէներգիայի վաճառքի վերջնական սակագները մնացել են անփոփոխ` չնայած ռեսուրսների թանկացմանը,
  • արտահանման ծավալը 2010 թվականին 2007 թվականի համեմատ աճել է ավելի քան 3 անգամ,
  • կառուցվել և շահագործման է հանձնվել 69 փոքր ՀԷԿ, որոնք ընդհանուր առմամբ էներգահամակարգ են առաքել մոտ 1.4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա,
  • կառուցվել է Հրազդանի ՋԷԿ ի 5 րդ էներգաբլոկը, ինչպես նաև 110 կՎտ հզորությամբ 17 ենթակայան (գործող 33 ից), ինչը հնարավորություն է ընձեռել բարձրացնելու ենթակայանների և էներգահամակարգերի աշխատանքի հուսալիությունն ու անվտանգությունը,
  • իրականացվում է Իրան –Հայաստան 400կՎ լարման նոր երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանք, որն ավելացնելու է ԻԻՀ և ՀՀ էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը:
  • շահագործման է հանձնվել 190 կմ երկարությամբ այլընտրանքային Իրան Հայաստան գազամուղ։

Օդային հաղորդակցության ոլորտ

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար 2007-2011 թթ. ներդրվել է 70 մլրդ դրամ: «Զվարթնոց» համալիրի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել օդանավակայանի թողունակությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ օդանավակայանը կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։

Հեռահաղորդակցության ոլորտ

ՀՀ կառավարությունը հնարավորություն է ընձեռել մուտք գործելու բջջային երրորդ օպերատորի և միջազգային ինտերնետ կապի միջազգային ելքուղի ապահովող երրորդ ընկերությանը, որի արդյունքում

  • կտրուկ նվազել է բջջային կապի սակագինը,
  • ավելացել է բջջային բաժանորդների թիվը. 1 միլիոն 118 հազար բաժանորդի փոխարեն այսօր կա բջջային կապի 3 միլիոն 380 հազար բաժանորդ,
  • կտրուկ նվազել է ինտերնետ կապի թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ գինը. 1 Մբ/վ ինտերնետ ծառայության մեծածախ գինը 2007 թվականի 2,9 մլն դրամից նվազել է մինչև 24 հազար դրամի,
  • 19 անգամ ավելացել է ինտերնետի բաժանորդների քանակը` դառնալով 380 հազար բաժանորդ (յուրաքանչյուր երկրորդ ընտանիք),
  • բարձրացել է ինտերնետ կապի որակը. նախկին 17 տոկոսի դիմաց բաժանորդների 99 տոկոսին մատուցվում է լայնաշերտ ինտերնետ կապ:

Գործարար միջավայրի բարելավում

  • ընկերության հիմնադրման համար նախկին 20 օրվա փոխարեն այժմ անհատ ձեռնարկատիրոջ և ՍՊԸ (պետական ռեգիստրի ինտերնետային կայքում` e register.am, դրված տիպային կանոնադրության ներկայացման) դեպքում պահանջվում է 13 15 րոպե, մնացած դեպքերում՝ 2 օր,
  • ընկերության լուծարման գրանցման համար նախկին 30 ի փոխարեն պահանջվում է 20 օր,
  • ընկերությունները նախկին 50 ի փոխարեն տարեկան միջին հաշվով կատարում են 36 հարկային վճարում հարկային պարտավորությունները կատարելու համար ներկայումս պահանջվում է տարեկան միջին հաշվով 30 ժամ (էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելու դեպքում) կամ 300 ժամ (թղթային եղանակով ներկայացնելու դեպքում)` նախկին 1120 ժամվա փոխարեն,
  • նախկին 157 բարդ և 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն առկա են 84 բարդ և 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների տեսակներ,
  • մինչև 1500 քառ. մետր մակերեսով օբյեկտ կառուցելու թույլտվություն ստանալու համար պահանջվում է ընդամենը 7 քայլ և 27 օր՝ նախկին 20 քայլ և 137 օրվա փոխարեն:

Սոցիալական պաշտպանության համակարգ

բարձրացել է բնակչության խոցելի խավերին ուղղված պետական ծրագրերի հասցեականությունը

  • ընտանեկան նպաստի համակարգում տվյալների ստուգման արդյունքում 17 հազար ոչ անապահով ընտանիքներ կորցրել են ընտանեկան նպաստի իրավունքը. Փոխարենը շուրջ 9 հազար ընտանիք ճանաչվել է կարիքավոր և ընդգրկվել համակարգում,
  • կենսաթոշակային համակարգում ճշգրտվել է 65 հազար անհատական գործ, վերականգվել են գրեթե 5 հազար կենսաթոշակառուի թերվճարված գումարները, դադարեցվել է 17 18 հազար «ոչ առկա» անձանց կենսաթոշակների «վճարումը»,
  • երիտասարդ ընտանիքներին հատուկ հասցեագրված «մատչելի բնակարան» ծրագրում ընդգրկված 462 ընտանիքների, ընդ որում 193 ը՝ մարզերից, տրամադրվել են շուկայականից ցածր (8 10%) տոկոսադրույքով մոտ 3,6 մլրդ դրամի հիպոթեկային վարկեր.

ավելացվել է բոլոր տեսակի պետական նպաստների և կենսաթոշակների չափը

  • ընտանեկան նպաստի միջին չափն աճել է 79 տոկոսով,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 43 տոկոսով,
  • 3 րդ երեխայի ծննդյան համար նպաստը՝ 110 տոկոսով,
  • երեխայի խնամքի համար նպաստը՝ 7 անգամ,
  • բազային կենսաթոշակը՝ 2.5 անգամ,
  • կենսաթոշակի միջին մակարդակը՝ ավելի քան 2.5 անգամ,

Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկները ցույց են տվել, որ եթե չլիներ կառավարության իրականացրած պետական նպաստի և կենսաթոշակի բարձրացումը, ապա 2009 թվականին աղքատության մակարդակը հանրապետությունում կկազմեր 51.7 տոկոս, այլ ոչ թե 34.1 տոկոս, ինչպես արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Կրթություն

ստեղծվել է հանրակրթական դպրոցների ինտերնետային համացանցը

  • 1405 հանրակրթական դպրոց ընդգրկված է համացանցում, որը կազմումը դպրոցների ավելի քան 93 տոկոսը, այն դեպքում երբ 2007 թվականի սկզբին ինտերնետ ունեցող դպրոցների թիվը չէր գերազանցում 300 ը կամ բոլոր դպրոցների 20 տոկոսը,
  • հանրապետության դպրոցները հագեցված են մոտ 17 հազար համակարգչով, 2007 թվականի 5531- ի փոխարեն
  • միջինում մեկ դպրոցին բաժին է ընկնում 12 համակարգիչ՝ 2007 թվականի 4 ի փոխարեն,
  • դպրոցի յուրաքանչյուր 5 րդ աշակերտ ապահովված է համակարգչով.

իրականացվել է կրթօջախների հիմնանորոգումն ու նորոգումը

  • հանրակրթական 590 դպրոց նորոգվել, հիմնանորոգվել և կահավորվել է ժամանակակից գույքով,
  • ստեղծվել, հիմնովին նորոգվել և անհրաժեշտ տեխնիկայով ու լաբորատոր սարքավորումներով հագեցվել է 107 ավագ դպրոց,
  • հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում ստեղծվել, ամբողջովին վերակառուցվել ու վերազինվել է 12 տարածաշրջանային քոլեջ,

օպտիմալացվել և կատարելագործվել է կրթության կառավարման համակարգը

  • միացման կարգով վերակազմավորվել է 20 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և արհեստագործական ուսումնարան,
  • արտոնագիրը կասեցվել և այլ բուհերի հետ միավորվել է 30 ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատություն,
  • իրականացվել է դպրոցի տնօրենի հավաստագրում, որի արդյունքում 1400 դպրոցի տնօրենից հավաստագրի է արժանացել միայն 679 ը,
  • ներդրվել է դպրոցի տնօրենի և ուսուցչի՝ մրցույթի միջոցով նտրության նոր թափանցիկ մեխանիզմ.

նախաձեռնվել են ռազմավարական նշանակություն ունեցող գիտակրթական և գիտաարտադրական ծրագրեր

  • բարձր էներգիայի ֆիզիկայի նորարարության համալիր ծրագիր՝ երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար,
  • միջուկային բժշկության ծրագիր՝ ռադիոիզոտոպների արտադրության համար:

Առողջապահություն

բարձրացել է առողջապահական ծառայությունների մատչելիությունը

  • 2008 թվականի հուլիսից ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը, որի արդյունքում՝ ըստ միջազգային փորձագետների գնահատականի, մեկ տարի անց՝ 2009 թվականին, ոչ պաշտոնական վճարումների դեպքերի քանակը 91 տոկոսից հասցվել է 21.8 տոկոսի, կամ կրճատվել է ավելի քան 4 անգամ,
  • 2011 թվականի հունվարից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժման ծրագիրը, որից՝ համաձայն հասարակական կարծիքի անկախ հետազոտության արդյունքների, գոհ են անվճար բուժօգնություն ստացած երեխաների մայրերի 87 տոկոսը Երևանում և 85 տոկոսը մարզերում,
  • 2011 թվականի մայիսից ներդրվել է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների անվճար բուժզննում և բուժում.

բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը

  • 38 մարզային և մայրաքաղաքի բուժիհմնարկներ ստացել են շտապ օգնության 88 ժամանակակից ավտոմեքենա,
  • գործարկվել է կանչերի ընդունման GPS միասնական նոր համակարգը,
  • կանչերին արձագանքելու արագությունն աճել է 2 անգամ,
  • բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացել է 1.5 ից 2 անգամ.

առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը

  • «համավճարի» ծրագրի ներդրման միջոցով պետական բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 3.5 մլրդ դրամ,
  • բուժհաստատություններից պետական բյուջե վճարվող հարկերը աճել են 39 տոկոսով կամ շուրջ 735 մլն դրամով,
  • 1.2 ից 2.3 անգամ բարձրացել է «համավճարի» ծրագրում ընդգրկված բուժաշխատողների աշխատավարձը.

վերակառուցվել և հիմնանորոգվել են մարզային բուժհաստատությունները

  • ժամանակակից նոր տեխնիկայով ու սարքավորումներով հիմնովին վերակառուցվել և վերազինվել են Արմավիրի, Իջևանի, Հրազդանի, Արարատի, Ապարանի, Գավառի և Գորիսի բուժկենտրոնները,
  • կառուցվել է 21 նոր և նորոգվել 31 համայնքային ամբուլատորիա,
  • բուժհիմնարկներին տրամադրվել են 9.4 մլն ԱՄՆ դոլարի սարքավորում և մասնագիտացված բժշկական կահույք:

Մշակույթ

առավելություն է տրվել մարզերում մշակութային կյանքի և ժողովրդական արվեստի զարգացմանը

  • հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել է ժողովրդական, դասական և էստրադային երաժշտության ավելի քան 120 համերգ,
  • Նորոգվել և հիմնանորոգվել է
    • 201 մարզային մշակույթի տուն, գյուղական ակումբ,
    • 6 թատրոնի շենք,
    • 10 տուն‑թանգարան,
    • 2 հանրապետական, 9 մարզային և 2 քաղաքային գրադարան,
    • 3 համերգային սրահ
      այդ թվում Գավառի, Արտաշատի, Վանաձորի և Գորիսի թատրոնների շենքերը,
      այդ թվում մարզերում գտնվող Օրբելի եղբայրների, Ակսել Բակունցի, Պերճ Պռոշյանի տուն թանգարանները,
  • մարզերում, Լեռնային Ղարաբաղում և Ջավախքում իրականացվել են վարպետաց դասընթացներ՝ 1600 աշակերտի ընդգրկմամբ,
  • Գյումրիում, Ստեփանավանում, Սպիտակում և Գավառում ձևավորվել են առանձնահատուկ կարիքով երեխաների ստեղծագործական կենտրոններ,
  • առաջին անգամ ֆինանսավորվել է ժողովրդական երաժշտություն ուսումնասիրող շուրջ 2500 երեխաների՝ ազգային, լարային և փողային նվագարաններով ուսուցումը.

կազմակերպվել և/կամ ֆինանսավորվել է միջազգային փառատոնների, ցուցահանդեսների, անվանի երգիչների հյուրախաղերի անցկացումը հանրապետությունում

  • «XXI‑ի հեռանկարները» միջազգային դասական երաժշտական փառատոն՝ 70‑ից ավելի համերգ,
  • «Jazz‑70» ջազային երաժշտության փառատոն,
  • «Ոսկե Ծիրան» կինոփառատոն,
  • «Դեբյուտային ծրագրերին պետական աջակցություն» երիտասարդական թատրոնի 21 ներկայացում, 47 կոմպոզիտորային ստեղծագործություն, 12 դեբյուտային և 16 ուսանողական կինոֆիլմ,
  • «Մնջախաղի միջազգային փառատոն» Ծաղկաձորում,
  • «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը,
  • «Աիդա» օպերայի և «Սպարտակ» բալետի նոր բեմադրությունները:

Շրջակա միջավայր

ընդլայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները

  • ստեղծվել են նոր՝ «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը,
  • ստեղծվել են նոր՝ «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զանգեզուր» և «Զիկատար» պետական արգելավայրերը,
  • ընդլայնվել է «Խոսրովի անտառ» արգելոցի ընդհանուր տարածքը,
  • 76.3 հազար հեկտարով ավելացել է Հայաստանի պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը.

հետևողականորեն շարունակվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու պահպանումը

  • ապահովվել է Սևանա լճի մակարդակի 169 սմ բարձրացումը,
  • կասեցվել է լիճ հոսող գետերի վրա փոքր ՀԷԿ‑երի կառուցումը:

Պետական կառավարման համակարգ

Պետական կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրում

  • էլեկտրոնային փաստաթղթաշրջա- նառության համակարգ,
  • էլեկտրոնային ստորագրության համակարգ.

Պետության կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցում (e‑gov.am)

  • իրավաբանական անձանց պետական գրանցման էլեկտրոնային համակարգ,
  • լիցենզավորման դիմումների էլեկտրոնային ներկայացման համակարգ,
  • մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգ,
  • հրապարակային ծանուցման համակարգ,
  • դատական տեղեկատվական «ԴատաԼեքս» համակարգ,
  • հարկային հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգ.

Պետական կառավարման համակարգի թափանցիկության ապահովում

  • ներդրվել է առցանց համակարգ, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հետևելու պետական մարմիններ ուղարկված գրությունների ընթացքին (ընթացիկ տարում 41000 դիմումատու օգտվել է համակարգից),
  • գործում է «Ինտերակտիվ բյուջե» առցանց համակարգը (ընթացիկ տարում 7000 այցելու է օգտվել ներկայացված տեղեկատվությունից),
  • առցանց համակարգում տեղադրված են կառավարության և վարչապետի բոլոր որոշումները, ինչպես նաև կառավարության նիստի օրակարգը,
  • ներդրվել է գնումների առցանց, ինչպես նաև 2010 թվականից` նաև պետության կողմից մեկ աղբյուրից առանց մրցույթի իրականացվող գնումների տեղեկատվությունը,
  • հասանելի են դարձել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերի, պայմանագրերի և ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը, մի շարք ռեեստրներ և ցանկեր:

Պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումներ

  • տարանջատվել են բոլոր նախարարություններում և կառավարությանն առընթեր մարմիններում քաղաքականության մշակման գործառույթները ծառայության մատուցման գործառույթներից,
  • պետական կառավարման շրջանակում ներ է դրվել կատարողականի հիման վրա գնահատման համակարգ,
  • ՀՀ պետական կառավարման մարմիններում վերանայվել են բիզնես (աշխատանքային) գործընթացները,պետական կառավարման մարմիններում քաղաքական ու հայեցողական պաշտոնյաների ու աշխատակազմերի գործառույթների հստակ տարանջատում,
  • պետական կառավարման մարմիններում ծառայությունների մատուցման, կանոնակարգման ու տեսչական գործառույթների հստակեցում։

Մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացում

  • ավտոմեքենաների տեխնիկական զննման իրականացման բարեփոխում,
  • անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում երկրորդային գրանցման բարեփոխում,
  • արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատության (պոլիկլինիկայի) կողմից տեղեկանք տալու կանոնակարգում,
  • վարորդական վկայականի ստացման կարգի բարեփոխում,
  • նոտարների կողմից մատուցվող ծառայությունների բարեփոխում,
  • քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարեփոխում:

Տարածքային համաչափ զարգացում

  • Մարզերում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի (ոռոգման համակարգեր, ճանապարհաշինություն և այլն) իրականացում.
  • Աղետի գոտու վերացում, բնակարանաշինության և կրթական հաստատությունների վերանորոգման ծրագրերի կենտրոնացում մարզերում.
    • աղետի գոտու շինարարությանը հատկացվել է 78.8 մլրդ դրամ, բնակարանով ապահովվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շուրջ 5332 ընտանիք,
    • արտոնյալ պայմաններ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մարզերում բնակվող երիտասարդների համար,«ՀՀ համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի» կատալոգների ներդրում,
    • բժշկական կենտրոնների կառուցում և վերազինում,
    • նորոգվել և վերակառուցվել է շուրջ 964 կրթական օբյեկտ (դպրոց, մանկապարտեզ, քոլեջ, երաժշտական և մարզադպրոցներ)։
  • Առավել աղքատ համայնքների համար արտոնյալ և նպաստավոր պայմանների ստեղծում (գյուղացիական տնտեսությունների վարկավորման ծրագրով տնտեսություններ վարկավորվեցին հանրապետության գրեթե բոլոր համայնքներից).
    • գյուղացիական վարկերի տրամադրում 8 տոկոս տոկոսադրույքով,
    • գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրերի իրականացում,
    • տեղական կենսապարարտանյութերի զարգացման ծրագրի իրականացում:
  • Բնակավայրերի սոցիալ‑տնտեսական և զբոսաշրջային զարգացում.
    • հողերի նպատակային օգտագործման կատեգորիաների փոփոխության լիազորությունը վերապահվել է տեղական ինքնակառավարման մարմիններին,
    • կառավարությունն ընդունել է հողերի նպատակային նշանակության փոփոխության նոր կարգ, որով պարզեցվել է գործընթացը և որի արդյունքում կավելանան համայնքի եկամուտները,
    • համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքման մեխանիզմների կատարելագործում,
    • համայնքներում առկա տարաբնույթ հրատապ համարվող հիմնախնդիրների լուծման նպատակով պահուստային ֆոնդից հատկացվել է 20 մլրդ դրամ,
    • որպես զբոսաշրջային զարգացման առաջնային անհրաժեշտություն քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ են առանձնացվել Երևան, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Էջմիածին, Աշտարակ, Գորիս, Տաթև, Հալիձոր համայնքներում: