• Խմելու ջրի համակարգի բարելավման համար 2007 2011 թվականներին ծախսված շուրջ 35.5 մլրդ դրամից մոտ 33 մլրդ ն ուղղվել է մարզեր։ Նույն ժամանակահատվածում ոռոգման համակարգերի վրա ծախսված 66 մլրդ դրամն ըստ էության ամբողջությամբ ներդրվել է մարզերում՝ խթանելով գյուղատնտեսության արտադրողականության աճը։ 2007– 2011 թվականներին կառուցված 1577 կմ ճանապարհներն ունեն կարևոր նշանակություն տարածքային զարգացման գործում։ Էներգետիկ համակարգում 456 մլն ԱՄՆ դոլար է ներդրվել Կոտայքի մարզում գտնվող Հրազդանի ՋԷԿ ի 5 րդ էներգաբլոկի կառուցման համար: Կառուցված ենթակայանների զգալի մասը, փոքր ՀԷԿ երը և էլեկտրաէներգիայի հաղորդակցության գծերի մեծ մասը գտնվում են Երևանից դուրս։
  • Հեռախոսային կապը և ինտերնետն այսօր արդեն էական նշանակություն են ստացել մարզերի բնակչության կյանքում։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ հանրապետության 4 քաղաքում կար օպտիկամանրաթելային ինտերնետ, ապա այսօր 30 քաղաք լիարժեք օգտվում է այդ հնարավորությունից, այսինքն` բարձր արագություն ունեցող ինտերնետը բավարար չափով ներկայացված է նաև մարզերում։ Հանրապետության տարածքի մեծ մասը ծածկված է 3G կապով, 2G կապով ծածկված է գործնականում ամբողջ տարածքը։ Կատարված աշխատանքի արդյունքում տարեցտարի բարելավվեց և ընդարձակվեց բջջային կապի մատուցումը մարզերում։
  • Հաշվի առնելով մարզերից եկած ազդակները` կատարվում են բնակիչների, փոքր և միջին բիզնեսի էլեկտրական ցանցերին միացման գործընթացը պարզեցնելու քայլեր։ Նվազեցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում ամրագրված սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու և մատակարարելու պայմանագրեր կնքելու առավելագույն ժամկետները, միացման գործողությունների քանակը` դրանք հասցնելով 2‑ի, միացման համար պահանջվող վճարները։

Եթե նախկինում մարզում փոքր բիզնես բացելու և այն էլեկտրական համակարգին միացնելու համար անհրաժեշտ էր 220 հազար դրամ և 90 օր, ապա այսօր արդեն կպահանջվի ընդամենը 53 հազար դրամ և միացման գծի առկայությամբ պայմանավորված` 30‑90 օր։