ՀՀ կառավարությունը մի շարք ոլորտներում նախաձեռնեց արմատական բարեփոխման ծրագրեր, որոնց նպատակը ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ապահովումն է։ Ծրագրերի մի մասն արդեն իսկ հաջողությամբ ավարտին է հասցվել, իսկ մի մասն ընթացքի մեջ է և այժմ էլ ներառված է կառավարության ծրագրային գերակայությունների շարք։

Կառավարության իրականացրած և իրականացվող գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները.

  • հարկային և մաքսային ոլորտ,
  • բիզնեսի հիմնադրում և գրանցում,
  • արտաքին առևտուր,
  • քաղաքաշինական թույլտվություններ,
  • տեսչական բարեփոխումներ,
  • տնտեսական մրցակցության ոլորտ: