2007 թվականին կառավարությունը շարունակել է նախկինում որդեգրած քաղաքականությունը և հնարավորություն ընձեռել հայկական շուկա մուտք գործել հանրապետության բջջային կապի երրորդ օպերատորին՝ «Ֆրանս‑Տելեկոմ» խմբի անդամ «Օրանժ Արմենիա» ընկերությունը։ Այս օպերատորի մուտքով մեծացավ մրցակցային 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կապի միջազգային ելքուղիներն ապահովվում էին երկու ընկերությունների` «ԱրմենՏել» ՓԲԸ‑ի և «Ֆայբրնետ Քոմյունիքեյշնս» ՍՊԸ‑ի կողմից` երկու միջազգային կապուղիներով։ 2009 թ. ՀՀ կառավարությունը «ՋիԷնՍի‑Ալֆա» ընկերությանը թույլատրեց օպտիկամանրաթելային նոր մալուխ կառուցել։ Սա մեծացրեց ոլորտի մրցակցությունը դաշտը, ինչի շնորհիվ նվազեցին սակագները, ինչպես նաև սրվեց մրցակցությունն ինտերնետի միացման ծառայությունների մատուցման շուկայում՝ հանգեցնելով գնային կտրուկ նվազմանը և ինտերնետի արագության բարձրացմանը։

Միաժամանակ այսօր հանրապետության գրեթե ամբողջ տարածքը ծածկված է 3G ցանցով, որը հնարավորություն է տալիս մի շարք առավելություններին զուգահեռ, մատուցել արագ շարժական ինտերնետ կապ, որն այսօր գնալով մեծ պահանջարկ է վայելում։ Հանրապետությունում նաև արդեն սկսել է գործարկվել տեխնոլոգիայի վերջին խոսք համարվող 4 G ցանցը, որով մենք առաջինն ենք ԱՊՀ‑ում։

Բջջային բաժանորդների քանակը (մլն)

Այս ամենի արդյունքում բջջային կապի բաժանորդների թիվը 2007 թվականի 1 միլիոն 185 հազարի փոխարեն այսօր հասել է 3 միլիոն 800 հազարի, ինչը գերազանցում է երկրի բնակչության թվաքանակը։ և հանգեցրեց ինտերնետի գնի կտրուկ անկմանը։ Եթե նախկինում 1 Մբիթ ինտերնետի նվազագույն գինը $ 800‑850 էր, «ՋիԷնՍի‑Ալֆա» ՓԲԸ‑ի մուտքից անմիջապես հետո այն կազմեց $ 400‑450, իսկ հետագայում էլ ավելի նվազեց` մինչև $ 350, միաժամանակ գնվող ծավալն ավելացավ 2‑2.5 անգամ։ «ՋիԷնՍի‑Ալֆա» ընկերությունը կառուցեց 2 հյուսիսային՝ դեպի Վրաստան և 1 հարավային՝ դեպի Իրան օպտիկամանրաթելային մալուխ։ Սա հնարավորություն տվեց իջեցնել ինտերնետի գները և այն ավելի մատչելի դարձնել հասարակության լայն շերտերին։

Այսօր հանրապետությունն ապահովված է 7 միջազգային ելքուղով՝ 5 հյուսիսային և 2 հարավային, ինչն առավել կայուն է դարձնում ինտերնետի աշխատանքը։

Միայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ինտերնետի բաժանորդների թիվը 19 անգամ աճել է` դառնալով 380 հազար, այսինքն` ինտերնետից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ ընտանիք։ Սակայն ամենակարևոր ձեռքբերումը որակի բարձրացումն է. նախկին 17 տոկոսի դիմաց բաժանորդների 99 տոկոսին մատուցվում է լայնաշերտ ինտերնետ կապ։

1 մբ/վ ինտերնետ ծառայության մեծածախ գինը

Կառավարության կողմից մրցակցային հավասար դաշտ ապահովելու, շուկայում ծառայություն մատուցող նոր ընկերությունների մուտքն ապահովելու շնորհիվ կապի ոլորտի մասնավոր ընկերություններն իրականացրել են շուրջ 290 մլրդ դրամի ներդրում, ինչը և ապահովել է ոլորտի թռիչքային աճը։

Ընդհանուր ինտերնետի բաժանորդներ         Լայանշերտ ինտերնետի բաժանորդներ

2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր տասնամյա ռազմավարություն` ուղղված ենթակառուցվածքի զարգացմանը, ՏՏ շրջանավարտների որակավորման բարձրացմանը, սկսնակ ընկերությունների համար վենչուրային և ֆինանսավորման այլ մեխանիզմների ստեղծմանը, ինչպես նաև այլ նպատակների իրագործմանը:

2007-2011թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառության տարեկան աճը միջինում կազմել է 23% և 2011թ կազմել մոտ 205 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալները կազմում են ոլորտի հասույթի շուրջ 70%-ը, արտադրողականության միջին տարեկան աճը գնահատվում է 10%: 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ երկրում ՀՆԱ-ն ուներ բացասական աճի տեմպեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 17%-ով: ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների քանակը տարեկան միջինում աճում է 10%-ով և 2011թ. գնահատականներով ներկայումս ոլորտում գործում են շուրջ 300 կազմակերպություններ:

2007-2011թթ. հաջող են եղել նաև ՏՏ ոլորտի մի շարք վերազգային կազմակերպությունների կողմից Հայաստան մուտք գործելու կամ առկա գործունեությունն ընդլայնելու տեսակետից, մասնավորապես` Microsoft Co., HP, Intel, Synopsys, Mentor Graphics, ST Kinetics, National Instruments, D-Link, Orange SA (France Telecom), Ericsson, Nokia, GNC-Alfa, iCON Communications և այլն:

Միջպետական համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերի միջոցով ոլորտում էականորեն ավելացել է վերազգային կազմակերպությունների քանակը, դերն ու նշանակությունը: